Մազերի Դիմակ
Մազերի Դիմակ
Չհաջողվեց բեռնել բեռնման հասանելիությունը
Գեղեցիկ մազեր ունենալը սկսվում է առողջ գլխամաշկից: Մորինգայի և սև պղպեղի յուղերով այս մազերի դիմակը հագեցած է կարևոր վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով և ամինաթթուներով, որոնք սնուցում, խոնավեցնում և բալանսավորում են գլխամաշկի pH-ը՝ նպաստելով վերջինիս և մազերի առողջությանը: Մորինգան երկաթի, վիտամին E-ի և C-ի հարուստ աղբյուր է: Այն խորը սնուցում է մազերը՝ կանխելով մազաթափությունը, չորությունը, թեփը և ավելորդ յուղի արտադրությունը: Սև պղպեղի յուղի համադրությունը մեր հատուկ ֆորմուլայում, օգնում է ակտիվացնել արյան շրջանառությունը մազարմատներում, ինչը, համադրվելով մյուս բաղադրիչների հետ, առողջացնում է գլխամաշկից մինչև մազերի ծայրեր՝ հաղորդելով շքեզ փայլ և ծավալ: Մեր հզոր ֆորմուլան ներառում է նաև ռոզմարինի յուղ, որը իր հզոր հակաօքսիդանտ, հատուկ խոնավությունը պահպանող հատկությամբ փափուկ է պահում գլխամաշկը՝ կանխելով մազերի նոսրացումը, մազարմատների թուլացումը, թեփը և քորի առաջացումը:
«Ես միշտ ունեցել եմ շատ խիտ և առողջ մազեր, և ինչպես ցանկացած կին, ես նույնպես ուրախանում էի այդ փաստով: Անցյալ տարի ես վարակվեցի COVID-ով, և այն գլխամաշկիս և մազերիս վրա թողեց անասելի բացսայան հետևանքներ: COVID-ից հետո նկատեցի, որ գլխամաշկս չորանում էր, թեփոտվում և նույնիսկ երբեմն շուտ կեղտոտվում և յուղոտվում: Այնուհետև նկատեցի, որ մազերս մեծ արագությամբ թափվում էին և նոսրանում: Սա խնդիր էր, որին նախկինում երբեք չէի հանդիպել: Ես շոկի մեջ էի, և մի օր պարզապես մազերս շատ կարճ կտրեցի՝ փորձելով օգնել մազերիս՝ վերականգնել իրենց նախկին՝ առողջ և ամուր տեսքը: Սկսեցի փնտրել տարբեր միջոցներ մազերս վերականգնելու համար, սակայն երկար որոնումներից և ուսումնասիրություններից, հարյուրավոր մարդկանց կարծիքներ կարդալուց հետո հասկացա, որ անհնար էր շուկայում գտնել մի այնպիսի մազերի դիմակ, որ լիներ և՛ 100% բնական՝ առանց քիմիական հավելումների, և՛ լիներ արդյունավետ՝ մազերս վերականգնելու համար: Շուկայում առկա գրեթե բոլոր մազերի դիմակները լի են քիմիական նյութերով, որոնք միգուցե և կարճաժամկետ օգնեին վերականգնել մազերս, սակայն երկարաժամկետ օգտագործելուց և հետո դադարեցնելուց հետո, վնասը ավելին էր լինելու, կամ որոշները, որոնք համեմատաբար անվնաս էին, պարզապես արդյունավետ չէին: Եվ ես անմիջապես սկսեցի աշխատել մեր գիտական և հետազոտական թիմի հետ՝ ստեղծելու մի այնպիսի պրոդուկտ, որը կլինի 100% բնական, պատրաստված օրգանական բաղադրիչներից և որ կլինի իսկապես արդյունավետ: Մեկ տարի շարունակ լաբորատոր և իրական փորձարկումներից հետո մենք ստեղծեցինք յուրահատուկ ֆորմուլա, որը ներառում է այն ամենը, ինչ ստեղծել է բնությունը մազերի խնամքի համար՝ առողջացնելով նախ և առաջ գլխամաշկը և դրա հետևանքով էլ՝ մազերը: Կօգնի նախ և առաջ վերականգնել գլխամաշկի բնական նյութափոխանակությունը, կբալանսավորի pH-ը, ինչի հետևանքով կառողջանա գլխամաշկը՝ հետևաբար ամրացնելով մազերը, վերականգնելով մազերի բնական փայլը, կկանգնեցնի մազաթափությունը և կխթանի նոր մազերի աճը»։ – Սոնա Մանուկյան, հիմնադիր
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԵՐ ՅՈՒՐԱՔԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ՄԵՐ ՅՈՒՐԱՔԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Արտաքին օգտագործման. Դադարեցրեք օգտագործումը, եթե առաջանում է գրգռում: Պահել զով չոր տեղում։ Պահել երեխաներից անհասանելի վայրում: Պահպանեք աչքերից հեռու:



-
Անվճար առաքում
Զուգավորեք տեքստը պատկերի հետ՝ ձեր ընտրած ապրանքի, հավաքածուի կամ բլոգի գրառման վրա կենտրոնանալու համար: Մանրամասներ ավելացրեք առկայության, ոճի մասին կամ նույնիսկ տրամադրեք ակնարկ:
-
Անհարմար փոխանակումներ
Զուգավորեք տեքստը պատկերի հետ՝ ձեր ընտրած ապրանքի, հավաքածուի կամ բլոգի գրառման վրա կենտրոնանալու համար: Մանրամասներ ավելացրեք առկայության, ոճի մասին կամ նույնիսկ տրամադրեք ակնարկ: