{"title":"Custom Bundle","description":"","products":[{"product_id":"vitamin-c-serum-repair-and-brighten","title":"Վիտամին C Շիճուկ","description":"\u003cp data-mce-fragment=\"1\"\u003e\u003cspan data-mce-fragment=\"1\" style=\"font-weight: 400;\" data-mce-style=\"font-weight: 400;\"\u003eՄենք այնքա’ն ոգևորված ենք՝ ձեզ ներկայացնել մեր վիտամին C շիճուկը: Այս ֆորմուլան ներառում է աշխարհի ամենահզոր բույսերից 12-ը՝ վիտամին C-ի ամենաբարձր կոնցենտրացիայով, որոնք օգնում են վերականգնել մաշկը,\u0026nbsp; նվազեցնել պիգմենտները և բացացնել լաքաները: Այս անհավանական պրոդուկտը ներառում է օրգանիկ ազնվամորու, լոռամրգի, լոլիկի, գոջիի հատապտուղների և կակադուի (սալորի տեսակ) յուղեր, որոնք պարունակում են վիտամին C-ի ամենաբարձր քանակությունը աշխարհի ցանկացած մրգից: Մենք ներառել ենք վիտամին C-ի ամենակայուն ձևը այս շիճուկում՝ մաշկին համաչափ երանգ հաղորդելու համար: Հզոր հակաօքսիդանտների այս համակցությունը կօգնի նվազեցնել պիգմենտները, մուգ լաքաները և շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունը, ինչպես օրինակ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները հասցրած վնասը: Պայծառեցրե’ք ձեր մաշկը այս հիանալի վիտամին C շիճուկով:\u003c\/span\u003e\u003c\/p\u003e\n\u003cbr data-mce-fragment=\"1\"\u003e\n\u003cp data-mce-fragment=\"1\"\u003e\u003cspan data-mce-fragment=\"1\" style=\"font-weight: 400;\" data-mce-style=\"font-weight: 400;\"\u003e«Երկու տարվա հետազոտություններից և փորձարկումներից հետո մենք ստեղծել ենք վիտամին C-ի անզուգական ֆորմուլա՝ 12 անհավանական հզոր բաղադրիչներով՝ տրված բնության կողմից: Այս հրաշալի պրոդուկտը օգնում է գունաբացել և վերականգնել մաշկս ամեն օր։ Շուկայում առկա վիտամին C շիճուկների մեծամասնությունը պարունակում են ջրալույծ վիտամին C, որը անչափ անկայուն է և արևի ճառագայթներից անմիջապես քայքայվում է՝ ոչնչացնելով էֆեկտը։ Մենք օգտագործում ենք ճարպալույծ վիտամին C, և սա\u0026nbsp; է պատճառը, որ այն կայուն է անգամ արևի ճառագայթների ներքո, և ավելին՝ այն, անցնելով մաշկի տակ, կրկնապատկում է իր պաշտպանիչ ազդեցությունը»:\u0026nbsp;– Սոնա Մանուկյան, հիմնադիր\u003c\/span\u003e\u003c\/p\u003e","brand":"lucinorganics","offers":[{"title":"Default Title","offer_id":43331501555961,"sku":"","price":90.0,"currency_code":"USD","in_stock":true}],"thumbnail_url":"\/\/cdn.shopify.com\/s\/files\/1\/0671\/3917\/4649\/files\/Vitamin-C-2_07a42e19-4533-4636-ae8e-44240af7e2a8.png?v=1768412659"},{"product_id":"hair-mask","title":"Մազերի Դիմակ","description":"\u003cmeta charset=\"UTF-8\"\u003e\n\u003cp data-mce-fragment=\"1\"\u003e\u003cspan style=\"font-weight: 400;\" data-mce-fragment=\"1\" data-mce-style=\"font-weight: 400;\"\u003eԳեղեցիկ մազեր ունենալը սկսվում է առողջ գլխամաշկից: Մորինգայի և սև պղպեղի յուղերով այս մազերի դիմակը հագեցած է կարևոր վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով և ամինաթթուներով, որոնք սնուցում, խոնավեցնում և բալանսավորում են գլխամաշկի pH-ը՝ նպաստելով վերջինիս և մազերի առողջությանը: Մորինգան երկաթի, վիտամին E-ի և C-ի հարուստ աղբյուր է: Այն\u0026nbsp; խորը սնուցում է մազերը՝ կանխելով մազաթափությունը, չորությունը, թեփը և ավելորդ յուղի արտադրությունը: Սև պղպեղի յուղի համադրությունը\u0026nbsp; մեր հատուկ ֆորմուլայում, օգնում է ակտիվացնել արյան շրջանառությունը մազարմատներում, ինչը, համադրվելով մյուս բաղադրիչների հետ,\u0026nbsp; առողջացնում է գլխամաշկից մինչև մազերի ծայրեր՝\u0026nbsp; հաղորդելով շքեզ փայլ և\u0026nbsp; ծավալ: Մեր հզոր ֆորմուլան ներառում է նաև ռոզմարինի յուղ, որը իր հզոր հակաօքսիդանտ, հատուկ խոնավությունը պահպանող հատկությամբ փափուկ է պահում գլխամաշկը՝ կանխելով\u0026nbsp; մազերի նոսրացումը, մազարմատների թուլացումը, թեփը և քորի առաջացումը:\u003c\/span\u003e\u003c\/p\u003e\n\u003cbr data-mce-fragment=\"1\"\u003e\n\u003cp data-mce-fragment=\"1\"\u003e\u003cspan style=\"font-weight: 400;\" data-mce-fragment=\"1\" data-mce-style=\"font-weight: 400;\"\u003e«Ես միշտ ունեցել եմ շատ խիտ և առողջ մազեր, և ինչպես ցանկացած կին, ես նույնպես ուրախանում էի այդ փաստով: Անցյալ տարի ես վարակվեցի COVID-ով, և այն գլխամաշկիս և մազերիս վրա թողեց անասելի բացսայան հետևանքներ: COVID-ից հետո նկատեցի, որ գլխամաշկս չորանում էր, թեփոտվում և նույնիսկ երբեմն շուտ կեղտոտվում և յուղոտվում: Այնուհետև նկատեցի, որ մազերս մեծ արագությամբ թափվում էին և նոսրանում: Սա խնդիր էր, որին նախկինում երբեք չէի հանդիպել: Ես շոկի մեջ էի, և մի օր պարզապես մազերս շատ կարճ կտրեցի՝ փորձելով օգնել մազերիս՝ վերականգնել իրենց նախկին՝ առողջ և ամուր տեսքը: Սկսեցի փնտրել տարբեր միջոցներ մազերս վերականգնելու համար, սակայն երկար որոնումներից և ուսումնասիրություններից, հարյուրավոր մարդկանց կարծիքներ կարդալուց հետո հասկացա, որ անհնար էր շուկայում գտնել\u0026nbsp; մի այնպիսի մազերի դիմակ, որ լիներ և՛ 100% բնական՝ առանց քիմիական հավելումների, և՛ լիներ արդյունավետ՝ մազերս վերականգնելու համար: Շուկայում առկա գրեթե բոլոր մազերի դիմակները լի են քիմիական նյութերով, որոնք միգուցե և կարճաժամկետ օգնեին վերականգնել մազերս, սակայն երկարաժամկետ օգտագործելուց և հետո դադարեցնելուց հետո, վնասը ավելին էր լինելու, կամ որոշները, որոնք համեմատաբար անվնաս էին, պարզապես արդյունավետ չէին: Եվ ես անմիջապես սկսեցի աշխատել մեր գիտական և հետազոտական թիմի հետ՝ ստեղծելու մի այնպիսի պրոդուկտ, որը կլինի 100% բնական, պատրաստված օրգանական բաղադրիչներից և որ կլինի իսկապես արդյունավետ: Մեկ տարի շարունակ լաբորատոր և իրական փորձարկումներից հետո մենք ստեղծեցինք յուրահատուկ ֆորմուլա, որը ներառում է այն ամենը, ինչ ստեղծել է բնությունը մազերի խնամքի համար՝ առողջացնելով նախ և առաջ գլխամաշկը և դրա հետևանքով էլ՝ մազերը:\u0026nbsp; Կօգնի նախ և առաջ վերականգնել գլխամաշկի բնական նյութափոխանակությունը, կբալանսավորի\u0026nbsp; pH-ը, ինչի հետևանքով կառողջանա գլխամաշկը՝ հետևաբար ամրացնելով մազերը, վերականգնելով մազերի բնական փայլը, կկանգնեցնի մազաթափությունը և կխթանի նոր մազերի աճը»։\u0026nbsp;\u003c\/span\u003e– Սոնա Մանուկյան, հիմնադիր\u0026nbsp;\u003c\/p\u003e\n\u003cbr\u003e","brand":"lucinorganics","offers":[{"title":"Default Title","offer_id":43331576299769,"sku":"","price":75.0,"currency_code":"USD","in_stock":true}],"thumbnail_url":"\/\/cdn.shopify.com\/s\/files\/1\/0671\/3917\/4649\/files\/Untitled_design-30.png?v=1778093271"},{"product_id":"anti-aging-eye-cream","title":"Հակատարիքային Աչքերի Քսուք","description":"\u003cp data-mce-fragment=\"1\"\u003e\u003cspan style=\"font-weight: 400;\" data-mce-fragment=\"1\" data-mce-style=\"font-weight: 400;\"\u003eՍուրճի հատիկների և մասուրի յուղով պատրաստված մեր հակատարիքային աչքերի քսուքը ստեղծված է՝ հարթեցնելու, երիտասարդեցնելու և սնուցելու ձեր աչքերի շուրջ նուրբ մաշկը: Կանաչ սուրճի հատիկի, կակայի, մասուրի և ջրիմուռի յուղերի ճիշտ համակցությամբ այս հատուկ և հզոր ֆորմուլան հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով, այդ թվում՝ վիտամիններ A-ով, E-ով, C-ով և F-ով, որոնք ակտիվորեն խոնավեցնում և վերականգնում են մաշկը: Կոֆեինի բարձր կոնցենտրացիան բարելավում է արյան շրջանառությունը աչքերի ստորին հատվածում, որն օգնում է գունաբացել մաշկի երանգը, նվազեցնել կնճիռները, այտուցները և բորբոքումները: Մասուրի յուղը հիանալի հակաօքսիդանտ է, որը հարուստ է վիտամին C-ով և A-ով և օմեգա ճարպաթթուներով: Այս հակատարիքային և երիտասարդեցնող աչքերի քսուքն իսկապես հիասքանչ է, դուք կսիրահարվեք նրան:\u003c\/span\u003e\u003c\/p\u003e\n\u003cp data-mce-fragment=\"1\"\u003e\u003cspan style=\"font-weight: 400;\" data-mce-fragment=\"1\" data-mce-style=\"font-weight: 400;\"\u003e«Ինձ շատ են հարցնում, թե որն է իմ՝ աչքերի շուրջ մաշկի բնական փայլուն և հարթ լինելու գաղտնիքը: Պատասխանը հենց այս պրոդուկտն է: Մեր հակատարիքային աչքերի քսուքը, կարծում եմ, լավագույն բնական հակատարիքային քսուքն է այսօր շուկայում: Այս կոմպլեքսը ներառում է բնության մեջ գույություն ունեցող այնպիսի հզոր բաղադրիչների յուրահատուկ խառնուրդ, որոնք հրաշքներ են գործում: Ես իսկապես երջանիկ եմ, որ մենք ստեղծել ենք այս պրոդուկտը»:\u0026nbsp;\u003c\/span\u003e\u003cspan style=\"font-weight: 400;\" data-mce-fragment=\"1\" data-mce-style=\"font-weight: 400;\"\u003e– Սոնա Մանուկյան, հիմնադիր\u0026nbsp;\u003c\/span\u003e\u003c\/p\u003e","brand":"lucinorganics","offers":[{"title":"Default Title","offer_id":43331704029433,"sku":"","price":45.0,"currency_code":"USD","in_stock":true}],"thumbnail_url":"\/\/cdn.shopify.com\/s\/files\/1\/0671\/3917\/4649\/files\/Untitled_design-31.png?v=1778717197"}],"url":"https:\/\/lucinorganics.com\/hy\/collections\/custom-bundle.oembed","provider":"Lucin Organics","version":"1.0","type":"link"}